Բաքվից դեռ չի պատասխան չկա հայկական կողմի առաջարկներին. Խանդանյան
«ԼՂ-ում հումանիտար իրավիճակը բարելավելու, ընդհանրապես ԼՂ հայության անվտանգության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Մյուս ճանապահների հետ կապված նա չցանկացավ մեկնաբանություն տալ:
«Դա Լեռնային իշխանությունների ու ժողովրդի որոշելիքն է։ Այստեղ չեմ կարծում, որ Հայաստանը պետք է միջամտի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Խոսելով սահմանին թշնամու կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին, նա նշեց. «Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության, ստանձնած պարտավորությունները չկատարեու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։
Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա և ուժի կիրառմամբ չփորձի հարց լուծել»։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի, ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:
«Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց Սարգիս Խանդանյանը։
Նա նաև հայտնեց, որ, իր տեղեկություններով, ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ադրբեջանը չկատարի իր պայմանավորվածությունները, ՌԴ-ն պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար. Բեգլարյան
- Մեթյու Միլլեր. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ
- Տեսանյութերից պարզ երևում է, որ Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակում սահմանին. Արման Սարգսյան
- Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև Յաշմա և Կոմանդո ստորաբաժանումները. Թաթոյան
- Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է՝ ստացել է հայկական կողմի առաջարկները