Հասարակություն 17:22 13/09/2023 Հայաստան

Աշխարհում 333 միլիոն երեխա գոյատևում է օրական 2.15 դոլարից պակաս գումարով. ՄԱԿ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Համաշխարհային բանկի այսօր հրապարակված նոր վերլուծության, աշխարհում 333 միլիոն երեխա, այն է՝ յուրաքանչյուր 6-ից 1-ը, ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

«Նյութական աղքատության համաշխարհային միտումներն ըստ աղքատության միջազգային շեմի» վերլուծությունը, որն առաջին անգամ է անդրադառնում ծայրահեղ աղքատության միտումներին, բացահայտում է, որ օրական 2.15 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտով ապրող երեխաների թիվը 383 միլիոնից նվազել է մինչև 333 միլիոն (կամ 13 տոկոս) 2013-2022 թվականներին: Այնուհանդերձ, ՔՈՎԻԴ-19 համավարակի տնտեսական ազդեցությունն  այդ առաջընթացը կանխել է երեք տարով, այն է՝ 30 միլիոնից ավել երեխա շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության մեջ, քան կանխատեսվում էր ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված խափանումների բացակայության դեպքում։

Վերլուծությունը, որը հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպումների շաբաթվան ընդառաջ (սեպտեմբերի 18-ից 22-ը), երբ համաշխարհային առաջնորդները, ի թիվս այլ բաների, կհանդիպեն՝ քննարկելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) միջնարդյունքները:

Վերլուծության միջոցով մասնագետներն ահազանգում են, որ աղքատության կրճատման ներկայիս տեմպերով, մինչև 2030 թվականը մանկական ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու ԿԶՆ-ի նպատակը չի իրականացվի:

«Յոթ տարի առաջ աշխարհը խոստացավ վերջ տալ մանկական ծայրահեղ աղքատությանը մինչև 2030 թվականը: Մենք առաջընթաց ենք գրանցել՝ ցույց տալով, որ ճիշտ ներդրումների և կամքի դեպքում միլիոնավոր երեխաներին աղքատության արատավոր շրջանից դուրս բերելու միջոց կա»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Սակայն բարդացող ճգնաժամերը՝ ՔՈՎԻԴ-19-ի, հակամարտությունների, կլիմայի փոփոխության և տնտեսական ցնցումների հետևանքով կանգնեցրել են առաջընթացը և միլիոնավոր երեխաների թողել ծայրահեղ աղքատության մեջ: Մենք չենք կարող այս երեխաներին հուսախաբ անել։ Մանկական աղքատությանը վերջ դնելը քաղաքականության որոշում է: Պետք է կրկնապատկել ջանքերը՝ անդրադառնալու աղքատության հիմնական պատճառներին՝ միևնույն ժամանակ երեխաներին ապահովելով անհրաժեշտ ծառայություններով, ինչպիսիք են կրթությունը, սնուցումը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը»։

Վերլուծության համաձայն՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ աղքատության մակարդակի կայուն անկում է գրանցվել, բացառությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի: Ենթասահարյան Աֆրիկայում են բնակվում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 40 տոկոսը: Այստեղ վերջին տասնամյակում գրանցվել է աղքատության աճի ամենամեծ մասնաբաժինը՝ 2013 թվականի 54,8 տոկոսից 2022 թվականին հասնելով 71,1 տոկոսի։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ բնակչության արագ աճով, սոցիալական պաշտպանության սահմանափակ միջոցներով և համաշխարհային մարտահրավերներով, այդ թվում՝ ՔՈՎԻԴ -19-ով, հակամարտություններով և կլիմայական աղետներով:

Աշխարհում երեխաները կազմում են ծայրահեղ աղքատների ավելի քան 50 տոկոսը, չնայած որ կազմում են աշխարհի բնակչության միայն մեկ երրորդը: Մեծահասակների համեմատ, երեխաներն ավելի քան երկու անգամ ավելի հավանական է (15,8 տոկոս՝ 6,6 տոկոսի դիմաց), որ ապրեն ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում՝ չունենալով պարեն, սանիտարական պայմաններ, կացարան, առողջապահություն և կրթություն, որն անհրաժեշտ է կյանքի պահպանման և զարգացման համար:

Առավել խոցելի երեխաները, ինչպիսիք են գյուղաբնակները և այն երեխաները, որոնք ապրում են տնային տնտեսություններում, որտեղ տան գլուխը կրթություն կամ բավարար կրթություն չունի, զգալիորեն ավելի շատ են տուժում ծայրահեղ աղքատությունից: Զեկույցի համաձայն՝ հակամարտություններից և անկայուն իրավիճակների պատճառով տուժած երկրներում 3 երեխայից 1-ը ապրում է ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում, մինչդեռ կայուն իրավիճակներում ապրող երկրներում 10-ից 1-ն է ապրում ծայրահեղ աղքատության մեջ:

Ծայրահեղ աղքատությանը և համավարակի պատճառով տեղի ունեցած հետընթացին վերջ տալու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Համաշխարհային բանկը կոչ են անում կառավարություններին և գործընկերներին՝
. Շարունակական կերպով ուշադրության կենտրոնում պահել ցածր միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում և անկայուն իրավիճակներում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին:
. Առաջնահերթություն տալ մանկական աղքատության հաղթահարման օրակարգին, այդ թվում երեխաների սոցիալական պաշտպանության ծածկույթի ընդլայնմանը:
. Նախագծել հանրային քաղաքականության բազմաճյուղ փաթեթ՝ հասնելու բազմազավակ տնային տնտեսություններին, փոքր երեխաներ ունեցողներին և գյուղաբնակներին: Օրինակ՝ ապացուցված է, որ հօգուտ փոքր տարիքի երեխաների արված ներդրումներն օգնում են հաղթահարել աղքատության միջսերնդային շղթան ՝ դրականորեն ներազդելով անհատի, ընտանիքի և հասարակության վրա:
. Ընդլայնել երեխայի համընդհանուր նպաստների հասանելիությունը՝ որպես մանկական աղքատության նվազեցման ապացուցված արդյունավետ միջոց:
. Մշակել սոցիալական պաշտպանության ներառական ծրագրեր՝ հաշվի առնելով հաշմանդամության ունեցող անձանց կամ սեռով պայմանավորված առանձնահատկությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}