Լողացող արևային ֆոտովոլտային կայան՝ Երևանում
Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
«Փորձնական այս ծրագիրը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը: Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ ու Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Մի քանի փուլից կազմված ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից. տեխնիկական ու բնապահպանական ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել նախագիծն իրականացնել Երևանում:
Երևանը պատրաստվում է ամբողջապես անցնել «կանաչ» էներգիայի սպառման: Էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտները համայնքը դիտարկում է ոչ միայն որպես անվտանգ, «խելացի» և մրցունակ քաղաքային տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև՝ բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան