Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը: Հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris) տարբերակները։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը Panoranama.am-ին հայտնեց, որ Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ (42 դեպք) աճել է 29-ով:
Թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են` կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%):
«Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ), ներառյալ կորոնվիրուսային հիվանդության, սեզոնային հիվանդացության և հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, COVID-19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար:
Հայաստանում ՍՇՎ և կորոնավիրուսային հիվանդության դեպքերը կանխարգելելու և վաղ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
✔ պատվաստվել սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ,
✔ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում՝ ջերմության բարձրացում (մինչև 38-40◦ C), գլխացավ, մկանային ցավ, կոտրտվածության զգացում, կոկորդի ցավ, չոր հազ, քթահոսություն, դիմել բժշկական կազմակերպություն կորոնավիրուսային հիվանդության թեստավորման և ժամանակին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:
Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական կազմակերպություններում COVID-19-ի վաղ հայտնաբերման նպատակով այժմ ՍՇՎ-ով պացիենտների շրջանում իրականացվում են կասկածելի դեպքերի թեստավորում»,- հայտնում են ԱՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի նոր շտամ Հայաստանում. Ի՞նչ է անում ԱՆ-ն դրա տարածումը կանխելու համար
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր ենթատեսակն արագորեն տարածվում է
- Կորոնավիրուսի համավարակի ընթացքում չարաշահումների գործով անցնող Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի
- ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակ կրել՝ աշնանը և ձմռանը «Օմիկրոն»-ից պաշտպանվելու համար
- Հայաստանում գերակշռում է Օմիկրոնի BA.5 տարբերակը
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- ԱՀԿ. Աշխարհում ավելանում է այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել են «օմիկրոնի» տարբեր ենթատեսակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան