Մահացած զինծառայողը Գետամեջ գյուղից էր՝ տան միակ զավակը
Երեկ երեկոյան հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից է։ NEWS.am-ին հարևանուհիներից մեկը պատմեց, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր և տատիկի հետ:
«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչև այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք»,- պատմել է հարևանուհին և հավելել, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում:
Զինծառայողի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Բանակը խժռող «ներքին թշնամին» մեկ անուն ունի
- Հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան