Սահմանամերձ համայնքներում ապաստարաններ կա՛մ չկան , կա՛մ էլ՝ անմխիթար վիճակում են․ Դանիելյան
«Սահմանամերձ համայնքներում ապաստարանների կառուցումն անհրաժեշտություն է։ Մարզերում շրջայց կատարելու ժամանակ ականատեսն ենք եղել, որ կա՛մ ապաստարաններ չկան, կա՛մ եղած դեպքում էլ ՝ պատշաճ վիճակում չեն»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը նկատեց, որ բացի մարզերից, Երևան քաղաքում նույնպես այդ խնդիրը կա։
«Նկուղային հարկեր ունեցող բոլոր շենքերը կա՛մ գտնվում են անմխիթար վիճակում․ կա՛մ կողպված են։ Բազմաթիվ դիմումներ ու հարցումներ եմ ուղարկել թե՛ քաղաքաշինության կոմիտեին, թե՛ Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանից պատասխանել են, որ որոշակի աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են։ Ներկայացրեք բոլոր այն աշխատանքները, որոնք կատարել եք պատերազմից հետո»,- հավելեց պատգամավորը։
Ի պատասխան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց․ «Որտեղ ենք անում, ինչ քանակությամբ, որ վայրերում առնվազն տեղի չէ, որոշակի գաղտինություն պարունակող տեղեկություն է, բայց կարող ենք աշխատանքային կարգով միասին նայել,թե ինչ ենք անում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին