Քերոլայն Քոքսն այցելել է Տեղ համայնք
Սեպտեմբերի 12-ին Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հյուրընկալել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ղեկավար մարմնի անդամներին ղեկավարությամբ՝ Քերոլայն Քոքսի։
Տեղի համայնքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրել է համայնքի ընդհանուր իրավիճակը, սոցիալական մարտահրավերներն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև 2020 թվականի 44 օրյա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և 2023 թվականի մարտին տեղի ունեցած գործողությունների արդյունքում համայնքի կրած վնասներն ու հետևանքները մեղմելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և ծրագրերի ցանկը։
Քերոլայն Քոքսը և կազմակերպության անդամները պատրաստակամություն են հայտնել բարձրացված հարցերի շուրջ ցուցաբերել նախաձեռնողականություն և հեևողականություն նշված բոլոր ուղղություններում համայնքին աջակցություն ցուցաբերելու և օժանդակելու։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին