Երկար ժամանակ կառավարությունը շրջանառում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու նախագիծ. Փաշինյան
«Արդյո՞ք մենք դեմ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, ոչ՝ դեմք չենք, ընդհակառակը կողմ ենք դրան և կարծում եմ, որ այն Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասախանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ իրենք կողմ են նաև տարածաշրջանի ճանապարհների բացմանը:
«Կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանը և Ադրբեջանի արևմտյան շրջաններն Հայաստանի տարածքով հաղորդակցվեն»,-ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ շահագրգռված են, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր և էլէկտրական հաղորդման գծեր, բայց դրանք պետք է լինի ՀՀ և այլ երկրների ինքնիշխանության և իրավազորության սահմաններում:
«Մեզ համար անընդունելի է ՀՀ-ի ինքնիշխանությունը, կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն: Դրանք ոչ միայն անընդունելի են այլև մեզ համար կարմիր գծեր են»,-ասաց Փաշինյանը և կրկին վերահստատեց, որ եռակողմ պայմանագրով սուվերենության սահմանափակմամբ միջանցք սահմանված է միայն Լաչինի համար:
«Ադրբեջանի որոշ շրջանակներ, հասկանալով միջանցք բառի զգայունությունը, եռակողմ համաձայնության կոնտեքստում օգտագործում են սխալ կոնտեքստներ և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ ձևավորելու համար: Այդ իմաստով այն մեզ համար ոչ միայն անընդունելի է այլև կարմիր գիծ է»,-հայտարրեց Փաշինյանը և հավելեց. «Առանց չափազանցության կարող ենք հենց վաղն այդ կոմունիկացիաների բացման ուղղությամբ աշխատանքներ սկսել»:
Նա նաև տեղեկացրեց, որ երկար ժամանակ կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի, երկուս Ադրբեջանի արևմտյան սահմանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան