Փաշինյան. Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում պետհամարանիշերի նկատմամբ
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոյանը խոսեց ՊԵԿ նախագծի մասին, որով փորձ է արվում կարգավորել ՀՀ քաղաքացիների և երկքաղաքացիների՝ վրացական պետահամարանիշներով մեքենաների օգտագործումը Հայաստանի տարածքում։
«Ճիշտ է նախագիծը միտված է կարգավորելու այդ խնդիրը, բայց այն իր մեջ պարունակում է բավականաչափ լուրջ հիմնախնդիր»,- ասաց նա։
Շ.Թորոսյանը նշեց, որ կողմ է հարցի կարգավորմանը, բայց կարգավորվելուն զուգընթաց պետք է հաշվի առել արդեն գոյություն ունեցող փաստը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում պետհամարանիշերի նկատմամբ, բայց խոսքն այն մասին է, որ ՀՀ-ում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետներ և կարգեր կան։ Մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու մասին է։ Որևէ պատճառաբանության՝ Հայաստանի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունները չկատարելը, մեզ համար անընդունելի է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին