ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը Վաշինգտոնին կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Ֆրենկ Քենդալը կոչ է արել ամերիկյան իշխանություններին ուժեղացնել նախապատրաստությունը Չինաստանի հետ հնարավոր ռազմական բախման համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեր խնդիրն է զսպել այդ պատերազմը և պատրաստ լինել հաղթանակի, եթե դա տեղի ունենա։ Բոլորս խոսում ենք օդատիեզերական զորքերի բարեփոխման անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում մենք կարող ենք չկանխել և նույնիսկ պարտվել պատերազմում» - ասել է նա։
Նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին «պատրաստ լինել այնպիսի պատերազմի, որում նրանք չունեն ժամանակակից փորձ: Քենդալը պնդում է, որ պատերազմը կարող է սկսվել, «եթե ԱՄՆ ռազմական ներուժը բավարար չլինի Թայվանի նկատմամբ չինական ագրեսիան զսպելու համար»։
Ըստ նրա՝ ՉԺՀ-ն մեծացնում է իր բանակը Միացյալ Նահանգների հետ հնարավոր զինված հակամարտությանը նախապատրաստվելու համար: «Չինաստանն ավելի քան 20 տարի օպտիմալացնում է իր ուժերը գերտերություններին դիմակայելու համար՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում ԱՄՆ-ին գերազանցելու համար», - ասել է Քենդալը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է