Վահագն Ալեքսանյանը՝ Հայկ Մամիջանյանին. Վայբերի սմս-ները կանչ մի որակեք
«Երեկ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտնել է, թե չի բացառում, որ Երևանում արյամբ իշխանություն է փոխվելու։ Հերթական անգամ ընդդիմությունը, համադրելով կամ նույնականացնելով, համատեղելով իր ջանքերը, իր արյունռուշտ կոչերն այն փաստի հետ, որ սահմաններին որոշակի լարվածություն կա, ադրբեջանական զորքերի կուտակում, անում է նմանատիպ հայտարարություններ»,- ԱԺ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա նշեց, որ այս ամեն ինչը մի քանի անգամ արդեն կրկնվել է, նույնիսկ ծիծաղելի էլ չի։
«Հետո էլ, պարոն Մամիջանյան, այստեղից հայտարարեցիք, երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը։ Պարոն Մամիջանյան, ես կխնդրեմ այդքան պաթոսով չարտահայտվել և վայբերի SMS-ներին կանչ չանվանել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ձեր կանչ կոչվածը ինչի հետ եք, ինչ SMS-ների հետ եք, որ, ամենայն հավանականությամբ, վայբերով եք ստանում, և ես վստահ եմ, որ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը գիտի, թե աշխարհագրական որ կետից եք ստանում այդ կանչերը։
Էստեղ ո՛չ ձեր կանչերից վախեցող կա, ո՛չ ձեր արյունռուշտ կոչերից վախեցող կա, ո՛չ էլ առհասարակ ձեզնից վախեցող կա»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մի խոսքով՝ խփիր ու թռիր տրամաբանության մեջ էլի. Ալեն Սիմոնյան
- Մի փոքր սպասեք՝ կհասկանաք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում և ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը. Մամիջանյան