ԱԳՆ-ն ստացել է Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկներին. Միրզոյան
«Երևանը ստացել է Բաքվի պատասխանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական առաջարկներին»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հատնեց Արարատ Միրզոյանը։
«Գիտեք, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի նախագծի հինգերորդ առաջարկը, մեր հերթն էր, և մենք դա արեցինք, և հենց երեկ»,-տեղեկացրեց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, բայց դեմ առ դեմ հանդիպումներ չկան։
«Կան էական հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից»,- ասաց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի հետ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում լճացում կա.Բայրամով
- Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման. Նիկոլ Փաշինյան
- Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել․ Էրդողան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան