Կասկածում եմ, որ հինգ տարվա երկրի ղեկավարն այս հույժ կարևոր մանրամասներին տեղյակ չլինի.Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին
«Հանրային Հեռուստատեսությամբ հնչեցրած ձեր հայտարարությունը իրականության հետ ոչ մի աղերս չունի, ՀՀ-ն չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը, և որևէ երկիր չի վավերացրել այն՝ ո՛չ վերապահումներով, ո՛չ էլ՝ առանց»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասախանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և շեշտեց, որ այն չի համարվում ՀՀ օրենսդրության անբաժանելի մաս:
Պատգամավորը հայտնեց, որ Հայաստանը վավերացրել է Ալմա-Աթայում ընդունված արձանագրությունը, որով միանում է Մինսկի համաձայնագրին, որը չի վավերացրել Ադրբեջանը և ԱՊՀ-ին միացել է 1993 թվականին:
«ՀՀ օրենսդրության մաս է հնդիսանում 1992թ, հուլիսի 8-ն ընդունված Լեռնային ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշումը, որտեղ գրված է որ ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:
Անկեղծորեն ասած, կասկածում եմ, որ հինգ տարվա երկրի ղեկավարն, այս հույժ կարևոր մանրամասներին տեղյակ չլինի, ուստի, ըստ իս, իրականության աղճատումը մեկ նպատակ է հետապնդում՝ չընդունել սեփական մեղքը և սեփական ձախողումների համար ժմանակի և տարածության մեջ մեղավորներ փնտրել»,-ասաց Խաչատրյանը և հարցրեց, թե ե՞րբ է Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել հակամարտության կարգավորման հիմք և ո՞վ է նրա նախաձեռնողը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Գուցե դե յուրե ձևակերպումների տառի առումով այնքան էլ ճշգրիտ չեմ եղել, բայց բառի բուն և ոգու իմաստով ճշգրիտ եմ եղել, որովհետև Ալմա-Աթայի արձանագրույունը Ձեր նշած պայմանագրին Սովետական Միության կազմալուծմն և անկախ պետություններ դառնալուն Բելովեժյան հայտարարությանը միանալու մասին է և յադ հայտարարության համատեքստում է ընդունվել Ալմա-Աթայի հռչակագիրը»:
Նա հայտնեց, որ հռչակագրի վերապահումներն այն է, եղել որ ինքնավար միավորումները նույնպես պետք է լինեն անկախ պետությոնների միավորման մաս և ցանկացավ կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որն ըստ իրեն հռչակագիրը բերել է հակամարտության կարգավորման դաշտ:
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ եթե Տեր-պետրոսյանի գլխավորած դաշինքով պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանի համար նրա խոսքերը հիմք են, ապա իր համար ոչ մի նշանակություն չունի և ճշգրտեց, որ Հայաստանի վերապահումը վերաբերել է ԽՍՀՄ օրենսդրությամբ հանրաքվե անցկացրած ինքնավար մարզերին:
Նիկոլ Փաշինյանն ընթերցեց 1991 թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը, որ ռուսաստանյան ինքնավարությունները լիովին կբավարարեին ԼՂՀ բնակչությանը ու ավելին չեն ցանկանում և հայտարարեց, որ այդ ժամանակից էլ Ալմա-Աթայի հռչակագիրը հայտնվել է ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում:
Հարակից հրապարակումներ`
- Երկար ժամանակ կառավարությունը շրջանառում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու նախագիծ. Փաշինյան
- Թշնամին Արցախում էթնիկ զտում է իրականացնում, ՔՊ-ն բուհերում՝ քաղաքական զտումներ․ Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան