Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին հավակնում են՝ արդեն մեր կողմից. Զախարովա
«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին մեր գործընկերները հավակնում են՝ արդեն մեր կողմից, երբ խոսքը գնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 9-ի հայտարարությանը՝ թե ֆիկտիվ ընտրություններ են տեղի ունեցել Ուկրաինայի առանձին տարածքներում:
Նա հայտարարեց, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միութենական մակարդակին, այդ պատճառով էլ Ադրբեջանական կողմի դեմ դիվանագիտական խողովակով դեմարշ է անցկացվել:
Նա հայտարարեց, որ կարծում է, որ ՌԴ նոր տարածաշրջանների պատմությունը ադրբեջանցի գործընկերները լավ գիտեն՝ նաև համատեղ անցյալից, քանի որ պատմական համատեքստում այդ գործընթացը տեսնելու հնարավորություն են ունեցել:
«Մենք ելնում ենք նրանից, որ հենց այդ ընկալմամբ պետք է ծնվի համապատասխան քաղաքական հենքը մեկնաբանությունների համար»,-ասաց Մարիա Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
- «Վագներ»-ի մարտիկների Հայաստան տեղափոխվելու մասին լուրերին Զախարովան արձագանքել է Կարասինին ցիտելով
- Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի. Զախարովա
- Զախարովայի ուշադրությունը G20-ից գրավել է Շոլցը
- Գևորգյանի կալանավորումը նպատակ ունի մթագնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը.Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան