Քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ ստանում. Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին
«Վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված որևէ քննարկման թեմա չկա, կլինեն փաստեր և հանգամանքներ և այն բոլոր մարդիկ, ովքեր կփորձեն որևէ ուսումնական հաստատության ուղղորդմամբ տանել որևէ հավաքի, նրանք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա ԱՆդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որ մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչներ են մասնակցում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին։
Ժ.ԱՆդրեասյանը նշեց, որ առանձնապես վստահություն չունի վկայակոչած փաստին, քանի որ հենց դրանք հրապարակվել են, ինքը ուսումնասիրել է. «Այնտեղ ներկայացված որևէ թիվ չէր համապատասխանում իրականությանը։ Այդտեղ նշված է 114 դպրոց, երբ այդ դպրոցի անձնակազմը, տնօրինությունը որևէ տեղ չէր եղել, որևէ բանի չէր մասնակցել, չնայած դրա սահմանադրական իրավունքն ունի յուրաքանչյուր քաղաքացի։ Այստեղ խոսելու բան չկա՝ կլինեն փաստեր, կլինի օրենքի ամբողջ խստությամբ համապատասխան պատիժը»։
Նոր չափորոշչով պայմանավորված 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների նոր դասագրքերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարն ասաց. «Դասագրքերի գործընթացը չի ձախողվել, դադարեք անվանել այդպես մի գործընթաց, որին նույնիսկ մանրամասն չեք ծանոթանում»։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, թե քանի ուսուցիչ է ստանում 40 հազար դրամ աշխատավարձ։ Ժ. Անդրեասյանն ասաց. «Ուսուցիչների կամավոր ատեսավորման մասին հարցին ի պատասխան ասեմ, որ այս պահին ունենք 1562 ուսուցիչներ, որոնք բարձրացված վարձատրություն են ստանում հավելավճարով, 6600 դիմում ունենք նոր փուլի մասնակցության համար, որը կսկսվի սեպտեմբերի 23-ից։
Ինչ վերաբերում է 400 հազար և ավելի ստացող ուսուցիչներին, քանի որ ունենք 533 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչ, նրանք մի քանի տասնյակ են»։
Հարակից հրապարակումներ`
- Դասերն արդեն սկսվել են, իսկ ԿԳՄՍՆ-ն նոր է հայտարարում դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ
- Կարծում եմ՝ բոլորս պետք է ունենանք համբերություն, մեկ օրում չենք ձևավորելու իդեալական դասագրքեր. Ժաննա Անդրեասյան
- ԿԳՄՍՆ-ն դպրոցների տնօրեններին հանձնարարել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլ.տարբերակները պատճենելու ուղղորդումներից