Մոսկվան Երևանի գործողությունները համարում է ոչ բարեկամական.Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կազդեն Հայաստանի «ոչ բարեկամական» գործողություններն ու հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության և ռուս խաղաղապահների տեղակայման հարցերում ռուսական կողմի վերաբերմունքի վրա։
«Մենք ելնում ենք նրանից, որ նման ոչ բարեկամական բնույթի հայտարարություններ չպետք է արվեն, ոչ թե այն պատճառով, որ Աստված մի արասցե մենք չենք հարգում Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Իհարկե, մեզ համար սա ինքնիշխան պետություն է։ Բայց մենք խոսեցինք նման հայտարարությունների անընդունելիության, վնասակարության և վտանգավորության մասին, քանի որ դրանք կարող են սրվել և վատթարացնել կարգավորման գործընթացը։ Եվ նրանք, անշուշտ, կխոչընդոտեն այն ամենի իրականացմանը, ինչի շուրջ երկու կողմերը պայմանավորվել են ռուսական միջնորդությամբ։ Այս ամենը արձանագրվել է փաստաթղթերում, որոնք ունեն երեք պետությունների ղեկավարների հավանությունը։
Հասկանում եք, այստեղ մի փոքր այլ կապ կա, դա չի նշանակում, որ այն հայտարարություններից, որոնք մեզ դուր չեն գալիս, մենք մեջքով կկանգնեն և այլն։Մենք կկանգնենք այն պայմանավորվածություններ պաշտպանության դիրքում, որոն իրականացումը պետք է բերեն կարգավորմանը: Եվ մենք ասում ենք, որ նման հայտարարությունները կարող են և շատ հավանական է, որ վնասեն խաղաղ, իրական, ոչ հորինված, կարգավորման ծրագրի իրականացմանը։ Եվ այստեղ ֆորմալ մոտեցում չկա: Այստեղ փորձ է արվում բացատրել, որ սա մեզ չի վնասում, այս հայտարարությունները, այս բավական կոշտ քայլերը, որ արվում են, խանգարում են կարգավորման գործընթացին»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան ընկալում Հռոմի ստատուտը վավերացնելու Երևանի ծրագրերը և ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ որոշումը, Զախարովան նշել է.«Բառացիորեն վերջերս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտարարություն են ներկայացրել մի շարք անբարյացակամ գործողությունների կապակցությամբ, որոնք, ցավոք, արվել են պաշտոնական Երևանի կողմից, և դրանց թվում է հենց այն, ինչի մասին ես խոսում եմ: Մենք տվել ենք մեր որակավորումները։ Բայց Երևանի մոտիվացիան դեռ պետք է որակավորի, բացատրի ու պարզաբանի հայկական կողմը, ոչ թե մենք։ Ի՞նչ են անում, ինչո՞ւ։ Ի դեպ, նրանք ներկայացրել են իրենց գնահատականները
Բայց մենք նման քայլերը համարում ենք ոչ բարեկամական, ինչի մասին բազմիցս երկկողմ կապուղիներով ասել ենք մեր հայ գործընկերներին, ընկերներին ։ Բայց արդեն ինչ-որ պահից սկսեցին հրապարակային խոսել, քանի որ հարցերը գնալով շատանում էին։
Որովհետև սա միայն մեկ քայլ չէ, որը հայկական կողմը հստակ հասկանում էր, որ արդարացի հարցեր կառաջացնի մեզ մոտ, սա նման քայլերի մի ամբողջ համալիր է։ Թե՛ դեսպանին կանչելու ժամանակ, թե՛ մեր գործողությունների պարզաբանման ժամանակ մենք խոսել ենք այդ մասին, այդ թվում՝ հրապարակային»։
Հարակից հրապարակումներ`
- «Վագներ»-ի մարտիկների Հայաստան տեղափոխվելու մասին լուրերին Զախարովան արձագանքել է Կարասինին ցիտելով
- Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին հավակնում են՝ արդեն մեր կողմից. Զախարովա
- Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի. Զախարովա
- 2020 թ սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություններ անում ԱՄՆ-ի հետ. Փաշինյան
- Հայաստանի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Հռոմի ստատուտը.ՏԱՍՍ
- Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Հակոբ Արշակյան