Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը
Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին բացառել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը։
«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում ոչ մի պատերազմ չի սկսվի», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, չորեքշաբթի լրագրողներին ասել է Աշտիանին ՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը:
Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների ոչ մի փոփոխության: «Կարծում ենք, որ տարածաշրջանում ոչ մի լուրջ բան մոտ ժամանակներս տեղի չի ունենա», - հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան