Առողջություն 15:59 13/09/2023 Հայաստան

Կորոնավիրուսի նոր շտամ Հայաստանում. Ի՞նչ է անում ԱՆ-ն դրա տարածումը կանխելու համար

Աշխարհում կորոնավիրուսի հիվանդացության աճ է նկատվում, եվրոպական երկրներում նաև հոսպիտալացման դեպքերն են ավելացել։

Վարակիչ հիվանդությունը, կարծեք, հանձնվել չի պատրաստվում։ Դրան էլ շատ դեպքերում նպաստում են կառավարությունները, որոնք ժամանակին  կանխարգելիչ, իրազեկման բավարար քայլեր չեն ձեռնարկում։ Հայաստանն այս առումով բացառություն չէ.  կորոնավիրուսի գոյության մասին, չնայած երկրում արձանագրված  հազարավոր մահերի, գրեթե մոռացել էինք, մինչդեռ հիվանդացության դեպքերը վերջին մեկ շաբաթում ավելացել են։  Սրան զուգահեռ չեն ակտիվացել իրազեկման աշխատանքները։

«Սեպտեմբերի 12-ի դրությամբ  դրան նախորդող յոթ օրերի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համամետ աճել է 29 դեպքով։ Թեստերի դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 29.1 տոկոս, նախորդ շաբաթվա 28.4 տոկոսի համեմատ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման տվյալներ հրապարակեց ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Դեռ երեկ Panorama.am-ը հարցեր էր ուղղել առողջապահության նախարարությանը՝ տեղեկանալու, արդյո՞ք Հայաստանում գրանցվել են օմիկրոնի նոր շտամով հիվանդացութան դեպքեր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանց մուտքը Հայաստան կանխելու համար։ Բայց ողջ օրվա ընթացքում նախարարությունում ժամանակ չգտան հարցերին պատասխանելու համար։ Անահիտ Ավանեսյանը կարմիր ժապավեն էր կտրում։

Քիչ առաջ,  Panorama.am-ի հարցերին պատասխանելուն զուգահեռ, ԱՆ-ից հաղորդագրություն տարածեցին՝ Հայաստանում օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակի հայտնաբերման մասին։

«Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը, որն աշխարհում շրջանառվում էր մայիսից։ Սեքմենավորվման արդյունքում աշխարհում շրջանառվող օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris) տարբերակները  չեն հայտնաբերվել։ Մենք կարող ենք ասել, որ այսօր քովիդով հիվանդներից շատերը կարող են վարակված լինել ակրուքս ենթատեսակով։ Բայց թե քանիսի մոտ է հենց այդ շտամը, ասել չենք կարող»,-ասաց ՀՎԿԱԿ վարչության պետը։

Վկայակոչելով ԱՀԿ դիտարկումները՝  նա նշեց, որ օմիկրոնի տարբեր ենթատեսակներով հիվանդանալու դեպքում  կլինկական ընթացքի տարբերություններ չկան, գրեթե բոլորն ունեն նույն ախտանշանները։

«Բոլոր դեպքերում հիմնական ռիսկի խումբը 65-ից բարձր մարդիկ են և այն անձինք, որոնք ունեն խրոնիկական հիվանդություններ ու պատվաստված չեն»,-նշեց կենտրոնի ներկայացուցիչը։

Ռոմելլա Աբովյանի խոսքով, սուր շնչառական հիվանդություն ունեցող բոլոր պացիենտները, ըստ ներդրված մեխանիզմի, պետք է թեստավորեն քովիդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի նրանց վաղ հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում ճիշտ բուժօգնություն տրամադրել, քանի որ կորոնավիրուսի ու սուր շնչառական հիվանդությունների դեպքում բուժման տակտիկան տարբեր է։

Աշխարհում այս պահին արագորեն տարածվում է «Էրիս»-ը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս զգուշացրել է կորոնավիրուսի հերթական օմիկրոն-շտամի՝ «Էրիս»-ի (EG.5) արագ տարածման մասին։
ԱՀԿ տվյալներով, շտամը գրանցվել է 2023-ի փերվարի 17-ին, հուլիսի 23-ից ԱՀԿ մասնագետները մոնիտորինգ են իրականացնում հիվանդության, դրա տարածման ու այլնի վերաբերյալ։

Դիտարկումները ցույց են տվել հիվանդության կայուն աճ։ Համաճարակաբանական 29-րդ շաբաթվա ընթացքում (հուլիսի 17-23-ը), EG.5-ի համաշխարհային տարածվածությունը կազմել է 17.4%:

Օգոստոսի 7-ի դրությամբ hիվանդության դեպքեր գրանցվել են 51 երկրներնում։ Դեպքերի մեծամասնությունը՝ 30.6 տոկոսը գրանցվել է Չինաստանում, այդ ցուցանիշով նրան հետևում են ԱՄՆ-ն, Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, Կանադան, Ավստալիան, Սինգապուրը, Միացյալ Թագավորությունը,  Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսպանիան և այլն։
RBC-ն նշում է, որ Մեծ Բրիտանիայում «Էրիս» շտամն արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացած յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ։

Ի՞նչ ախտանշաններ ունի հիվանդությունը

Նոր շտամի ախտանիշները պրակտիկորեն չեն տարբերվում  սուր շնչառական հիվանդությունների կամ կորոնավիրուսի նշաններից։ Լինում է  գլխացավ, հարբուխ, թուլություն, փռշտոց, ցավ կոկորդում, ջերմություն։

 ԱՀԿ-ում չեն բացառում, որ հիվանդության տարածման արագությունն ավելի մեծ լինի, քան նախորդ շտամների դեպքում է, ինչի հետևանքով այն կարող է գերիշխող դառնալ։ Միաժամանակ դեպքերի ընթացքի բարդություններով այն մյուսներից չի տարբերվում։

Չնայած ԱՀԿ-ն այս տարվա մայիսին չեղարկեց համավարակի կարգավիճակը, սակայն հիվանդություն շարունակում է վտանգ ներկայացնել հատկապես տարեց ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։

Մասնագետները հորդորում են՝ կորոնովիրուսից զերծ մնալու համար հետևել հիգիենային, պահպանել սոցիալական հեռավարություն, մեծացնել դիմադրողականութունը, ինչպես նաև արդյունավետ միջոց են համարում պատվաստումը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}