Մեթյու Միլլեր. Կրկնում եմ իմ կոչը, պետք է կարճ ժամանակում ԼՂ տանող երկու միջանցքները բացվեն
«Ես պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք աշխատել, ես չեմ պատրաստվում արձագանքել այդ մեկնաբանությանը»,-ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ հնչեցրած հայտարարությունների մասին հարցին։
Պետդեպի ներկայացուցչին ուղղված հարցում նշել են, որ Վ. Պուտինը տարածաշրջանում ստեղծված իրավիճակում մեղադրել է Փաշինյանին, նա փորձում է «գտագործել հակամարտությունը՝ տապալելու Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդին»։ Միլլերին հարցրել են նաև Հայաստան Վագներ վարձկաններ ուղարկելու տեղեկությունների վերաբերյալ մտոհոգությունների մասին։
«Պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ինչպես ես երեկ ասացի, պետքարտուղարն անձամբ է ներգրավված եղել դրանում՝ վերջին շաբաթվա ընթացքում ունենալով բազմաթիվ հեռախոսազրույցներ։
Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է անցել մարդասիրական ապրանքների մեկ խմբաքանակ, ուստի ևս մեկ անգամ կրկնում ենք մեր կոչը դեպի երկիր երկու միջանցքների բացման կարևորության մասին՝ կարճաժամկետ հեռանկարում, իսկ երկրաժամկետում երկու երկրները պետք է հասնեն վերջնական համաձայնության»,-ասել է Միլլերը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական պարտքը հատել է 11 միլիարդ դոլարի շեմը
- Մեթյու Միլլեր. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ
- Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Բաքուն և Երևանը պետք է գնան բարդ փոխզիջումների. Մեթյու-Միլլեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է