Դարեր շարունակ Ս. Մյուռոնն օրհնվելուց հետո բաշխվել է Վեհափառ Հայրապետի կողմից հայկական տարբեր գաղթօջախներ ուղարկված նվիրակների միջոցով
Հոկտեմբերի 1-ին Ս. Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը։ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան գրառումներով ծանոթացնում է Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին.
«Դարեր շարունակ Ս. Մյուռոնն օրհնվելուց հետո բաշխվել է Վեհափառ Հայրապետի կողմից հայկական տարբեր գաղթօջախներ ուղարկված նվիրակների միջոցով: Նրանք շրջում էին հայկական համայնքներով, Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի օրհնությունը փոխանցում մարդկանց, Ս. Մյուռոնը բաժանում, ինչպես նաև հավաքում էին Մայր Աթոռին տրվող նվերները:
Նվիրակները չունեին հաստատուն նստավայր, ինչպես որ թեմակալ առաջնորդինն է: Լինելով Կաթողիկոսի ներկայացուցիչն այս կամ այն բնակավայրում` նրանք կարգավորում էին եկեղեցական համայնքների կյանքը և հաշվետու էին միայն Հայոց Հայրապետին:
Մյուռոնը հայկական գաղթօջախ տանելու մասին առաջին հիշատակություններից մեկը պահպանվել է Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372) Կաթողիկոսի կոնդակում` ուղղված Լվովի հայությանը: Մեսրոպ Կաթողիկոսը կոնդակում նշում է, որ թեմի առաջնորդ է նշանակում Գրիգորիս Սրբազանին և նրա միջոցով նաև Մյուռոն է ուղարկում: Իսկ արդեն նվիրակի միջոցով Մյուռոնն արտերկիր տանելու մասին վաղագույն տեղեկությունը պահպանվել է լեհահայերին ուղղված Թեոդորոս Բ Կիլիկեցու (1382-1392) կոնդակում: Փաստորեն նվիրակն այն անձն էր, որ ապահովում էր Ս. Էջմիածնի և տվյալ համայնքի կապը` Ս. Մյուռոնի օգնությամբ հիշեցնելով նրանց իրենց հոգևոր ծննդյավայրի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Մյուռոնօրհնեքը՝ հոկտեմբերի 1-ին
- Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է աստվածամուխ Ս. Գեղարդով
- Մինչ Մյուռոնօրհնեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կներկայանա ուխտավոր հայորդիներին
- Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան