Այս նարկոմանների իշխանությունը Գալեյանին ձերբակալել է նարկոտիկների մեղադրանքով.Նաիրա Մելիքյան
«Նիկոլը և «Քեմալական պայմանագիրը» աղանդ է, ոչ թե խաղամոլներ կամ թմրամոլներ են, այլ սատանայական աղանդ»,-ասուլիսում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան:
Նա հայտարարեց, թե իշխանություններն անհաղորդ են այն իրականությանը, որն առկա է Հայաստանում
«Սա մի ոհմակ է, որը այս առհավիրքի, ցավի, ողբերգության կորուստների վրա տրնգի է պարում, սատանայական պար է պարում՝ լիալուսնի շուրջպարի նման»,-հայտարարեց տիկին Մելիքյանը:
Նա հայտնեց, որ թուրքը չի ուզում հայերի հետ բարեկամություն անել, ինչքան էլ ՀՀ իշխանություններն ուզեն:
«Ինչքան ուզում եք ձեր հետույքը պատռեք, պատրաստ եղեք թուրքիան պատիվ տալ ձեր աղջիկներին, զավակներին՝ միևնույնն է թուրք չի ուզում ձեր հետ ապրի»,-ասաց տիկին Նաիրա Մելիքյանը:
Անդրադառնալով Գարիկ Գալեյանի ձրբակալության փաստին՝ նա ասաց. «Այս նարկոմանների իշխանությունը, որը պատերազմում մորթեց մեր մատաղ սերնդին, ինչ էլ, որ մնաց հիմա թմրանյութերով է մորթում, այս նարկոտիկների գծով ամենաբարձր պրոֆեսիոնալ թիմը Գարիկ Գալեյանին ձերբակալել է նարկոտիկների իրացման մեղադրանքով: Զոհվածների ծնողների դժբախտության վրա սրանք զվարճանում են»:
Տիկին Մելիքյանը նաև հայտնեց, որ ՔՊ-ի քարոզարշավին ներգրավում են մեծ թվով երիտասարդների՝ նրանց շահագրգռելով նաև թմրանյութերով և վերջիններիս զգուշացրեց, որ ընտրություններում հաղթելուց հետո իշխանությունները զոհաբերելու է երիտասրադ սերնդին:
«Ներքին տեղեկատվություն կա, որ սպասվող նոր պատերազմում սրանք հրահանգել են տալ ամեն բան, ենթարկվել նահանջի հրամանին, իսկ ովքեր չեն ենթարկվի նահանջի հրամանին՝ հնարավոր է նաև մեջքից խփվեն»,-ասաց զոհվածի մայրը և դիմեց սահմանին կանգնած զինծառայողներին՝ բոլոր հնարավոր զարգացումներին պտրաստ լինել:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկում եմ «Ես Գարիկի հետ եմ` Մխիթարի կողքին» խորագրով ֆլեշմոբ անցկացնել. Հովհաննես Խուդոյան
- Զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանը ՔԿՀ-ից պայքարի կոչ է արել՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը
- Գարիկ Գալեյանն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Որդիների Կանչ» ՀԿ
- Աստղ Գալեյան. Գարիկին հեռացնելով պայքարից՝ դուք չեք շահելու, ես կամ
- Գարիկ Գալեյանը կալանավորվեց
- Գարիկը փոխանցել է՝ չկոտրվեք. Աստղ Գալեյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան