«Վագներ»-ի մարտիկների Հայաստան տեղափոխվելու մասին լուրերին Զախարովան արձագանքել է Կարասինին ցիտելով
«Այն, ինչի մասին խոսում ենք, դիցաբանության ժանրից է»,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե «Վագներ»-ի 3 հազար մարտիկներ ուղարկվել են Հայաստան՝ տեղի ուժերի աջակցությամբ հեղաշրջում իրականացնելու ու Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար։
Զախարովան հետաքրքրվել է՝ լուսանկարնե՞ր, տեսանյութե՞ր կան, որոնց հիման վրա արվել են այդ հայտարարությունները։
«Բայց ինչո՞ւ երեք հազար։ Ինչո՞ւ ոչ երեք կվադրիլիոն։ Որտեղի՞ց նման բաներ։ Որտե՞ղ են փաստերը։ Որտե՞ղ են նրանք, եթե խոսքն այդքան մարդու մասին է։ Եվ ընդհանրապես, ինչի՞ մասին ենք խոսում»,-ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն այդ տեղեկությունները կեղծիք է որակել ու ցիտել՝ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինին, որը «հիմարություն» է անվանել այդ խոսակցությունները։
«Լրիվ համաձայն եմ այն ամենի հետ, ինչ ասել է Գրիգորի Բորիսովիչը։ Եվ ամենակարևորը՝ երեք հազարը երեք մարդ չէ։ Սա մարդկանց փոքր խումբ չէ, որը կարող է կորել»,- նշել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում պետք է ՌԴ-ի տարածքային ամբողջականությանը վերաբերվեն այնպիսի հարգանքով, որին հավակնում են՝ արդեն մեր կողմից. Զախարովա
- Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի. Զախարովա
- Գևորգյանի կալանավորումը նպատակ ունի մթագնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը.Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան