Մխիթար Գալեյանի հոր` Գարիկին, քրեակատարողական հիմնարկում հանդիպել չհաջողվեց. Տիգրան Աբրահամյան
Ժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Շուրջ 6 ամիս է գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է: Այս ընթացքում իրավապահներն ինչ հեքիաթ ասես պատմեցին, իշխանական քարոզիչներն ինչ հիմարություն ասես բրթեցին, իսկ տակը բան չկա:
Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպման էի գնացել գեներալի հետ:
0 ռեակցիա իշխանական մանր-մունր ժուլիկություններին և պարզ ճշմարտություններ գեներալին բանտ ուղարկողների հասցեին:
Նույն վայրում նաև առիթ ունեցա հանդիպելու 1.9 ամիս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ում գործը ևս դասագրքային անարդարության մասին է:
Մեր հերոս նահատակներից` Մխիթար Գալեյանի հոր` Գարիկին, քրեակատարողական հիմնարկում հանդիպել չհաջողվեց, որովհետև նրան անազատության ուղարկող դատավորը հատուկ վտանգավոր անձ է համարում ընդդիմադիր պատգամավորներին և նրա մոտ նույնիսկ մեր այցերն են սահմանափակված:
Թե բա` մենք ոչ մի բանից չենք վախենում. դե օրը 3 անգամ կրկնեք, որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկում եմ «Ես Գարիկի հետ եմ` Մխիթարի կողքին» խորագրով ֆլեշմոբ անցկացնել. Հովհաննես Խուդոյան
- Զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանը ՔԿՀ-ից պայքարի կոչ է արել՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը
- Գարիկ Գալեյանն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Որդիների Կանչ» ՀԿ
- Խաչատուրովի հետ հանդիպումս «Վարդաշեն» ՔԿՀ-ում անցավ Արցախ-Հայաստան անվտանգության նոր սպառնալիքներ համատեքստում, Աբրահամյան
- Այցելել եմ գեներալ Գրիգորի Խաչատուրովին, ով խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի վրա, ասելով՝ «կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է». Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան