Նոր ստեղծված դասագրքերի վարձավճարը նվազել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարի չափը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:
5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով: Նշված դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:
ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է նոր ստեղծված դասագրքերով: Նոր դասագրքերի համար սահմանված վարձավճարի չափերը (բացառությամբ 2-րդ դասարանի դասագրքերի, որոնք տրամադրվում են անվճար) էականորեն ցածր են նախկին գրքերի համեմատ: Գնային նվազումը պայմանավորված է դասագրքերի ստեղծման համար սահմանված նոր ընթացակարգերով:
Հրամանում ներառված չեն վերոնշյալ դասարանների այն դասագրքերը, որոնց համար նոր չափորոշչին համապատասխան դասագրքեր չեն ստեղծվել` փորձագիտական դրական եզրակացություն չստանալու կամ հայտեր չլինելու հանգամանքով պայմանավորված:
Ըստ այդմ` 2-րդ դասարանում «Ռուսաց լեզու», 5-րդ դասարանում «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Իմ հայրենիք», «Կերպարվեստ», 7-րդ դասարանում` «Ռուսաց լեզու», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» «Կերպարվեստ», «Արվեստ», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների ուսուցումը դպրոցներում կազմակերպվելու է նախկին դասագրքերով և ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված, Տավուշի մարզում փորձարկված ուսումնական նյութերով:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Պաշարների շտեմարանում» տեղադրված են ուսումնական նյութերը, որոնք դպրոցների կողմից կտրամադրվեն սովորողներին:
Հարակից հրապարակումներ`
- Դասերն արդեն սկսվել են, իսկ ԿԳՄՍՆ-ն նոր է հայտարարում դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ
- Մի դասարանի դասագրքում հայերենն ունի 7 հոլով, մյուսում՝ 5 հոլով. Կրթության փորձագետ
- Կարծում եմ՝ բոլորս պետք է ունենանք համբերություն, մեկ օրում չենք ձևավորելու իդեալական դասագրքեր. Ժաննա Անդրեասյան
- ԿԳՄՍՆ-ն դպրոցների տնօրեններին հանձնարարել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլ.տարբերակները պատճենելու ուղղորդումներից
- Ուստարվա սկզբին նոր չափորոշչով դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան