Երևանի հետ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում լճացում կա.Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները ներկայումս կանգնած են: «Ռիա նովոստի»-ն գրել է, որ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ցավոք սրտի, այս պահին մենք տեսնում ենք լճացում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում»,-հայտարարել է Բայրամովը և որպես պատճառ բերել Փաշինյանի՝ Արցախի անկախության հռչակման տոնը շնորհավորելը և Արցախի Հանրապետության նոր նախագահի ընտրությունը:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստերից մեկու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրների միջև խաղաղոթյան համաձայնագրի վերաբերյալ Երևանն առաջարկների նոր փաթեթ է ուղարկել Բաքու, որին վերջինս դեռ չի արձագանքել:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի և Բաքվի հապճեպ պատրաստած խաղաղության պայմանագիրը նոր հակամարտությունների կհանգեցնի. ՌԴ ԱԳՆ
- Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Բաքուն և Երևանը պետք է գնան բարդ փոխզիջումների. Մեթյու-Միլլեր
- «Խաղաղության օրակարգով» ցեղասպանվելու այլընտրանքը. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան