Ինչպես է ռուսական հումանիտար 15 տոննա բեռը մտել Արցախի տարածք
Ռուսական խաղաղապահ զորախումբը 2023 թվականի սեպտեմբերի 12-ին ապահովել է մարդասիրական օգնության անվտանգ առաքումը և տրամադրումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Այս մասին նշված է ռուսական խաղաղապահ առաքելության զորախմբի թելեգրամյան ալիքում՝ ներկայացնելով նաև տեսանյութ։
«Ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռով բեռնատարը նախօրեին ժամանել է ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածք։ Երկու կողմերի միջև հարցերը համաձայնեցնելուց և անհրաժեշտ փաստաթղթերը ստուգելուց հետո մարդասիրական շարասյունը ռուսական խաղաղապահ զորախմբի տեխնիկայի ուղեկցությամբ ժամանել է Ստեփանակերտ։
Տեղի բնակիչների համար նախատեսված մարդասիրական բեռը կազմում է 15 տոննա։ Այն ներառում էր սնունդ, հագուստ, հիգիենայի և մանկական պարագաներ: Բոլոր ամենաանհրաժեշտ ապրանքներ են, որոնք համաձայնեցվել են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ռուսաստանի Կարմիր Խաչի ներկայացուցիչները մատակարարված օգնությունը բաշխեցին անապահով և բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև կարիքավոր բոլոր բնակիչներին»,- նշված է ռուսական խաղաղապահ առաքելության զորախմբի Թելեգրամ ալիքում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր դիրքորոշումը չի փոխվել, դա կարմիր գիծ է, որը խախտվել է․ Ռուբեն Վարդանյանը՝ Ասկերանով Արցախ մուտք գործած ռուսական բեռի մասին
- Շտաբ. Ռուսական հումանիտար բեռն իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ
- Ռուսական բեռների շուրջ պայմանավորվածությունը չեղարկվել է հենց Ադրբեջանի կողմից․ Մետաքսե Հակոբյան
- Ադրբեջանի կողմից, ռուսական նախաձեռնության մերժումից հետո, Արցախի իշխանությունները ռուսական կողմի հետ աշխատել են, սակայն որևէ արդյունք չկա. Աբրահամյան
- Ռուսական վերջին նախաձեռնությունը Ադրբեջանը տապալում է. Աբրահամյան
- ԱՀ իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը
- Տաթևիկ Հայրապետյանը՝ ռուսական հումանիտար բեռի մասին. Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան