Էլմիրա Կարապետյանը դարձել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 236.6 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերում Չինաստանի ներկայացուցիչներն են:Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն
- Անդրանիկ Կարապետյանը ծանրամարտի ԱԱ-ում փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան