Չի կարելի այդպես ծաղրել ուսուցչին․ Լուսինե Իվանովնա
«Կցանկանայի ատեստավորման հետ կապված մի բան ավելացնել։ Աատեստավորումը լավ է, բայց ով ասաց, որ այն պետք է անցնել մի քանի փուլով։ Այսինքն, եթե ուսուցիչը չի հանձնում քննությունը, ապա նա դուրս է մնում դպրոցից։ Նա ունի ընդամենը երկու հնարավորություն։ Բացի դրանից, դա նշանակում է, որ դուք կասկածի տակ եք դնում իմ դիպլոմը, աշխատանքային փորձը»,- ասաց ռուսաց լեզվի ուսուցչուհի Լուսինե Իվանովնան։
Նրա դիտարկմամբ՝ աշխարհի տարբեր երկրներում ատեստավորման գործընթաց տեղի է ունենում, բայց ոչ այս կերպ։
«Եթե ցանկանում են բարձր աշխատավարձ, ապա անցնում են ատեստավոում, բայց աշխատանքից հեռացում չի սպառնում։ Շատ վիրավորական է»,- ասաց ուսուցիչը՝ շարունակելով․ «Չի կարելի այդպես ծաղրել ուսուցչին։ Երկիրը ուժեղ է առաջին հերթին ուսուցիչներով, որովհետև այս ուսուցիչները մեծացնում են ապագա զինվորականներին, ապագա նախագահներին: Ես շատ վիրավորված եմ»։
Նշեք, որ ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ պանաջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, ոչ թե նկարիչ, դիրիժոր, ծրագրավորող... Ուսուցչուհի
- Ռուսաց լեզվի ուսուցչուհին չի հասկանում՝ ինչու է նախարարը տարբերություն դրել առարկաների մեջ
- Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան