Կառավարությունը ԿԳՄՍ-ին շինարարության համար հատկացրեց 3,1 մլրդ դրամ
«Ներկայացված նախագծով նախատեսվում է ԿԳՄՍՆ-ին 2023 թ. պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 3 մլրդ 134 միլիոն 615 հազար դրամ գումարի չափով»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով պետական բյուջեից վերաբաշխման հերթական նախագիծը:
Նախարարի խոսքով՝ գումարը կուղղվի 2023 թ. ավարտվող շինարարական ծրագրերի համար, որոնք վերաբերում են 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շենքային պայմանների ապահովման ծրագրերին:
Անդրեասյանը հայտնեց, որ մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակներում կա 25 հաստատություն, որոնցից 2-ի շինարարական աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են Դեղձուտում և Արգինայում, ևս 9-ինն ավարտվում է ընթացիկ տարի, որոնց համար լրացուցիչ հատկացումներ են նախատեսված նախագծով:
«Ընդ որում, մոդուլային դպրոցները սպասարկելու են շուրջ 3272 աշակերտի և ծառայելու են ոչ միայն որպես կրթական հաստատություններ, այլև որպես համայնքային կենտրոններ»,-ասաց ԿԳՄՍ նախարարը և հավելեց. «Մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագրում ունենք 19 հաստատություն, որոնցից 4-ի շինարարական աշխատանքներն ավարտվում են այս տարի, 2-ի մասով նախատեսված են հատկացումներ, որոնք ներառված են այս նախագծում: Ընդհանուր առմամբ, մոդուլային մանկապարտեզները սպասարկելու են շուրջ 2842 նախադպրոցական տարիքի երեխաների»:
Նա տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է 15 դպրոցի մարզադահլիճի կառուցմանը և 9 դպրոցների մարզադահլիճների վերակառուցմանը:
Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ կավարտվեն նաև 2019-ին մեկնարկած Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները:
Նիկոլ Փաշինյնն է թվարկեց բոլոր դպրոցները և մանկապարտեզները, որոնց վերաբերում է ֆինանսավորումը՝ տեղեկացնելով, որ ծրագիրն իրականացնելու համար 80 նոր հաստիք են ավելացրել քաղաքաշինության կոմիտեում:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն է վստահեցրեց, որ մինչև տարեվերջ բոլոր օբյեկտների շինարարությունը կավարտվի:
Հարակից հրապարակումներ`
- Նենց տպավորություն է, որ 500 մանկապարտեզի ծրագիր էլ դուք եք անելու ձեր ոլորտում.Փաշինյանը՝ գլխավոր դատախազին
- Մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Փաշինյան
- Կառավարությունը որոշում կընդունի ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանում նոր կենտրոն ստեղծելու մասին
- Փաշինյանը Ազգային ժողովում շարունակեց իր ստերի և մանիպուլիացիաների տարափը. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան