Կիմ Չեն Ընը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր երկիր։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Ընդունելությունից հետո Կիմ Չեն Ընը հրավիրել է նախագահ Պուտինին այցելել ԿԺԴՀ՝ իրեն հարմար ցանկացած ժամանակ: Նախագահը սիրով ընդունել է հրավերը և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել մշտապես շարունակել ռուս-կորեական բարեկամության պատմությունն ու ավանդույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ առաջնորդը նաև հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցը «նշանակալի պահ կհանդիսանա, որը երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին երկու պետությունների ղեկավարները հանդիպել են ՌԴ «Վոստոչնի» տիեզերակայանում, որտեղ բանակցություններ են վարել: Սա Կիմ Չեն Ընի առաջին այցն է 2019 թվականից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան