«Հրապարակ». Ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ, սակայն Ադրբեջանը չի համաձայնում մեծ մասշտաբի բեռների փոխադրմանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած սեպտեմբերի 11-ին Աղդամով ռուսական Կարմիր խաչը մեկ մեքենա հումանիտար օգնություն մտցրեց Ստեփանակերտ, որը եղել է նախապայմանով, և 24 ժամում պետք է նաև ինն ամիս փակ Լաչինի ճանապարհը բացվեր, սակայն երեկվա դրությամբ Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը` բացել Լաչինի միջանցքը և հնարավորություն տալ Կարմիր խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն:
Մի քանի օր է՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Սակայն մեզ ասացին, որ Ադրբեջանը չի համաձայնում մեծ մասշտաբի բեռների փոխադրմանը և ուզում է գալ համաձայնության, որ նաև Կարմիր մահիկով բեռներ տեղափոխեն Ստեփանակերտ:
Պայման է դնում, որ ինչքան Աղդամով մտնի, այնքան էլ՝ Լաչինով։ Խաղաղապահները մերոնց փոխանցել են՝ ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունը, քանի որ դա նախևառաջ հարվածում է իրենց հեղինակությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան