Ղրիմի երկնքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 11 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարձակվել ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա. ՀՕՊ համակարգերը Ղրիմի երկնքում 11 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 05:30-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ միջոցներով Ղրիմում ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք», - ասել են գերատեսչությունում։
Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը 10 թևավոր հրթիռներով հարվածել են Սևաստոպոլի նավերի վերանորոգման գործարանին, որոնցից 7-ը որսացել է ՀՕՊ-ը։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը երեք անօդաչու մոտորանավակով հարվածել են Սևծովյան նավատորմի նավերի վրա։ Բոլոր մոտորանավակները ոչնչացվել են «Վասիլի Բիկով»պարեկային նավի կողմից։
Միաժամանակ նշում է, որ հակառակորդի թևավոր հրթիռների հարվածի հետևանքով վնասվել է երկու նավ, որոնք վերանորոգման փուլում էին: Ռազմական գերատեսչությունում ավելի ուշ հստակեցրել են, որ նավերն ամբողջությամբ կվերականգնվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է