Մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Փաշինյան
«Իրադրությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված: Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշելով, որ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ:
Հիշեցնելով, որ Լաչինի միջանցքի մոտ Հայաստանից և ֆրանսիայից տարվող հումանիտար բեռը դեռ չի հասցվել Արցախ ՝ Փաշինյանն ասաց, որ բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ հատված գտնվում է մերձակա հատվածում:
Փաշինյանը հայտնեց, որ միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու ուղղությամբ և ձեռնարկվում են բոլոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռը Արցախ հասցնելու և հետագա մատակարարումն ապահովելու համար:
«Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացուցիչները: Պետք է հուսալ, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը որոշում կընդունի ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանում նոր կենտրոն ստեղծելու մասին
- Եթե Ադրբեջանը չկատարի իր պայմանավորվածությունները, ՌԴ-ն պետք է օգտագործի առկա բոլոր ռեսուրսները Լաչինի միջանցքը ուժով բացելու համար. Բեգլարյան
- Մեթյու Միլլեր. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ
- ԱՄՆ-ը կոչ է արել անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Ակնայով անցնող ճանապարհը