ՔՊ-ն հերթական կեղծիքն է տարածում
Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից հայտնում են․
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերթական կեղծիքն է տարածում՝ պնդելով, թե իբր Հայկ Մարությանը հրաժարվել է Factor tv-ում նախընտրական բանավեճից։ Լրատվամիջոցի կողմից նախընտրական բանավեճի հրավեր, մասնակցության ձեւաչափի եւ այլ պայմանների մասին խոսակցություն չի եղել։
Factor tv-ն այսօր, ՔՊ շտաբի կեղծ հայտարարությունից հետո, այնուամենայնիվ, բանավեճ կազմակերպելու առաջարկ է արել։
Քանի որ քարոզչությանն ընդամենը մեկ օր է մնում, եւ վերջին օրվա միջոցառումների, այդ թվում՝ մամուլի հետ շփումների խիտ գրաֆիկն արդեն նախօրոք կազմված է եղել, դրանում հապճեպ փոփոխություններ մտցնելը նպատակահարմար չենք համարում։
Իսկ ՔՊ կուսակցության շտաբին մեկ անգամ եւս հորդորում ենք հրաժարվել կեղծիք եւ մանիպուլյացիա տարածելու սովորական դարձած պրակտիկայից»։