Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
Կառավարության դիմաց բողոքող ուսուցիչների մի խումբ հանդիպել է կառավարության դիմումների ընդունման վարչության պետի հետ։ Հանդիպումից հետո ուսուցիչներից Շողեր Բաբայանն ասաց, որ իրենք բավականին մանրակրկիտ ներկայացրել են իրենց բոլոր դիտարկումները, իրենց առաջարկները։
«Բայց մեր ամենակարևոր պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է, որովհետև մենք սպառել ենք բոլոր օղակները, որևէ տեղից մեզ համար կառուցողական որևէ պատասխան չենք ստացել։ Նախարարի հետ դեռ անցած տարվա նոյեմբերին ենք հանդիպել, հույսի շող տվեց, բայց դրանից հետո միևնույնն է՝ էլի ոչինչ չստացվեց, նախարարը շարունակում է՝ մեկ է իրենք անելու են իրենց ուզածը։ Ո՞րն է կառուցողականը։ Այն, որ իրենք ասեն, մենք անե՞ք։ Իրենք երբեք մեր խոսքը չեն լսում. մենք ուզում ենք՝ մի բան իրենք զիջեն, մի բան մենք զիջենք, իրենք դրան չեն գնում, ասում են՝ այսպես է պետք անել, եթե չեք անում, ուրեմն դանդաղում եք, չեք կարողանում, լավ ուսուցիչ չեք, համակարգից պետք է դուրս գաք։ Այո, 35 հազար ուսուցիչ պատրաստ է վաղը դիմում գրել ու դուրս գալ համակարգից»,- ասաց Շ. Բաբայանը։
Հավաքված ուսուցիչները գոռացին՝ այո։
«Մենք այսօր ստիպած ենք դիմել Նիկոլ Փաշինյանին։ Մեզ խոստացան, որ երկուշաբթի օրը կտեղեկացնեն վարչապետի հետ հանդիպան մասին։ Հուսով եմ՝ վարչապետը կցանկանա մեզ հետ հանդիպել, այլապես պատրաստ ենք դիմել ծայրահեղ քայլի՝ դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից»,- նշեց նա։
Հավաքվածները նաև առաջարկեցին դասադուլ և գործադուլ անել։
Շ. Բաբայանն ընդգծեց, որ ուսուցիչը օպերատոր, ծրագրավորող չի, այլ ստեղծագործ մարդ է, ամեն օր ստեղծում է, հորինում, հիմա արդեն՝ դասագիրք ստեղծում, քանի որ չեն տալիս։
«Մի հատ էլ ավելորդ ծրագրավորողի աշխատանք առանց վարձատրության՝ մենք չենք պատրաստվում անել»,- ասաց Շ. Բաբայանը։
Panorama.am-ի հարցին ի պատասխան՝ ո՞րն էր այն վերջին կաթիլը, որ այսքան ուսուցիչների դպրոցից դուրս հանեց, նա ասաց. «Էլեկտրոնային շտեմարաններն էին վերջին կաթիլը, որովհետև ինչ դնում էին մեր վրա, հասցնում էինք, անում էինք մեր քնելու, ուտելու, հանգստի ժամին, բայց սա էլ ի վիճակի չենք։ Ժամանակ չի մնացել»։
Արդյո՞ք ԿԳՄՍ նախարարության երեկվա շրջաբերականը հարցի լուծում չէ՞, Շ. Բաբայանն ասաց, որ դրանից հետո նախարարը փոխել է իր խոսքը՝ «ասաց՝ միևնույնն է, դա պետք է անեք, այդ շրջաբերականը զրոյացավ»։
Նշենք, որ ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
- Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում. Նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին
- Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում