Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, ոչ թե նկարիչ, դիրիժոր, ծրագրավորող... Ուսուցչուհի
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացրած ուսուցիչները մինչև երկուշաբթի պետք է սպասեն, որպեսզի իրենց պատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կլինի՞, թե՞ ոչ։ Կառավարությունից խոստացել են՝ երկուշաբթի օրը կտեղեկացնեն վարչապետի հետ հանդիպան մասին։ Սակայն ուսուցիչները գոհ չեն այդ պատասխանից։
«Գոհ չեմ այսօրվա հանդիպման արդյունքից։ Երբեք ոչ մի առաջադրանք ուսուցիչը չի ասում՝ վաղը։ Մի ամբողջ կյանք բոլոր հարցերի պատասխանն աշակերտը ստանում է ուսուցչից տեղում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասանկից ուսուցիչներից մեկը։
Նա ընդգծեց՝ ակնկալում են ուսուցչի նկատմամբ հարգանք։
«Երբ տարիներ շարունակ մենք ընտրում էինք մեր մասնագիտությունը, ընտրում էինք ուսուցիչ, ոչ ռեժիսոր, դիրիժոր, նկարիչ, երգահան, հիմա մեզ ստիպում են ծրագրավորող... Մենք ուսուցիչ ենք դարձել։ Թող համոզվեն՝ արդյո՞ք ես ուսուցիչ եմ բառիս բուն իմաստով։ Իմ գնահատականն ու դատավորը աշակերտն ու ծնողն են, ոչ իրենք»,- ասաց ուսուցչուհին։
Նշենք, որ ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ պանաջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաց լեզվի ուսուցչուհին չի հասկանում՝ ինչու է նախարարը տարբերություն դրել առարկաների մեջ
- Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Ուսուցչի ահազանգը. Չտեսնող երեխաների դպրոցում հանել են ակնաբույժի հաստիքը
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
- Քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ ստանում. Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում. Նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին