Թմբիրից արթնացել է ուսուցիչը, բավական է․ ուսուցիչ
«Ցավոք, արժեզրկվել է ամեն ինչ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասանկից ուսուցիչներից մեկը։
Նա նշեց, որ պահանջում են վերականգնել ուսուցիչ փառահեղ անունը։
«Եթե կան պարտականություններ, ուրեմն պետք է լինի նորմալ վճարում՝ առանց նախապայմանների։ Ոչ ոք չի զլանում։ Ուոսուցիչը ստեղծագործ է, նույնիսկ գիրք ենք ստեղծում չեղած տեղից, ինչո՞ւ․․․Փոխարենը բեռնաթափվեր, ամեն ինչ ծանրաբեռնեցին, ինչքան կարելի է։ Թմբիրից արթնացել է ուսուցիչը, բավական է»,-
Հուզվում եմ, որովհետև ուսուցիչն այն մարդն էր, որ չպետք է հասներ այդտեղ, բայց հասել է։ Դրույքաչափը թող վերանայեն ինչու են կամավոր ատեստացիա ասվածն ի՞նչ է։ Եթե կամավոր է, ուրեմն իմ ցանկությամբ պետք է լինի, ոչ թե՝ պարտադիր»
Նշեք, որ ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ պանաջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի այդպես ծաղրել ուսուցչին․ Լուսինե Իվանովնա
- Ես ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, ոչ թե նկարիչ, դիրիժոր, ծրագրավորող... Ուսուցչուհի
- Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան