«Ժողովուրդ». ՔՊ-ականները ջերմ են ընդունել են Փաշինյանին ու բոլոր նախարարներին, բացի Արարատ Միրզոյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ հայրենի գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկել էր խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Փաշինյանին ու բոլոր նախարարներին, բացի արտգործնախարար Արարատ Միրզոյանից, շատ ջերմ ընդունել են, հատուկ դիմավորել են նրանց, մինչև նիստի սկսելը առանձին զրույցներ ունեցել նախարարների հետ: Միրզոյանը, սակայն, ԱԺ եկել է նիստը սկսվելուց քիչ առաջ ու ավարտվելուն պես հեռացել:
ՔՊ-ականները առանձնապես չեն էլ շփվել նրա հետ, անգամ թիմում նրա մտերիմներն այլևս առաջվա ջերմությամբ չեն շփվում նրա հետ: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին շատ սառն է եղել թիմակիցների հետ, չի շփվել նրանց հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմից հետո, մասնավորապես՝ նոյեմբերի 9-ի ուշ գիշերը՝ կառավարության շենքում տեղի ունեցած ծեծից հետո, Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները ծայրահեղ լարվել են՝ չնայած նրան, որ մինչ այդ Միրզոյանը Փաշինյանի համար եղել է ամենավստահելի մարդը ՔՊ-ում:
Հավանաբար, ՔՊ-ականներն էլ, ինչպես բոլոր հարցերում, որոշել են հետևել Նիկոլ Փաշինյանի օրինակին, ու անգամ Միրզոյանի նախկին մտերիմներն են «ուրացել» ընկերությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան