Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը:
Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ ադրբեջանական նախապայմաններով:
Սրան զուգահեռ, Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրներ:
Ամեն դեպքում ռուսական կողմը հավաստիացնում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են և փորձում են ամեն գնով հասնել հումանիտար իրավիճակի հարաբերական կայունացման»։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Գալեյանի հոր` Գարիկին, քրեակատարողական հիմնարկում հանդիպել չհաջողվեց. Տիգրան Աբրահամյան
- Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված. Տիգրան Աբրահամյան
- Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն Արցախի բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` ուժի ցուցադրման ձևով. Տիգրան Աբրահամյան
- Արցախի պաշտպանությունն ինքնաշխատ ձևով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան