Պետք է ոչ թե շատախոսել, այլ ճիշտ լուծում գտնել, որ լավ լինի երեխային, ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի. մեթոդիստ
Մեթոդիստ-ուսուցիչ Նազիկ Հովհաննիսյանը կառավարության մոտ բողոք ուսուցիչների թվում է։ Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ երկար ճանապարհ է անցել, մինչև այդ կոչումը ստացել է։ Հիմա նա բողոքում է ուսուցիչների կամավոր ատեստավորումից։
«Պտիչկա անելո՞վ են ստուգում ուսուցչի գիտելիքը։ Կարող է լինել մի ուսուցիչ, ով իսկական նվիրյալ է, լավ աշխատող, ու չանցնի ատեստավորումը։ Ինչի՞ համար։ Պետք է դպրոցերում լինեն արդյունք գնահատող հանձնաժողովներ, ոչ թե ինչ-որ նախարարությունում ինչ որ մեկը «պտիչկեքդ» հաշվի ու որոշի՝ կանցնես, թե չես անցնի»,- ասաց ուսուցչուհին։
Ըստ նրա, պետք է հավաքել ավելի փորձառու ուսուցիչների, նորերի ու միասին ստանալ արդյունք, ոսկե միջին, որի համար երբեք փորձ չի արվում։
«Նստում են իրենց սենյակներում ու մեկը գրում է՝ գրի ամեն օր։ Այս ի՞նչ անտեղի, ոչինչ չտվող գրագրություն է։ Այնքան բացթողումներ կան, եկեք ոչ թե խոսենք, շատախոսենք, մտածենք, հարցին ճիշտ լուծում գտնենք, որ լավ լինի երեխային ծնողին, ուսուցիչն էլ սիրով աշխատի»,- ասաց մեթոդիստ-ուսուցչուհին։
Նշենք, որ ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ պանաջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
- Ուսուցչի ահազանգը. Չտեսնող երեխաների դպրոցում հանել են ակնաբույժի հաստիքը
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
- Քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ ստանում. Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում. Նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին
- Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան