Գրքերը հանել են, գնահատականները հանել են, վերջն ի՞նչ է լինելու. Հարցում
Կրթության ոլորտում ԿԳՄՍ նախարարության իրականացրած բարեփոխումներն ու բերած նորությունները ոչ միանշանակ են ընդունվում ինչպես ծնողների, այնպես էլ ուսուցիչների կոցմի։
Panorama.am-ը քաղաքացիների շրջանում իրականացրեց հարցում՝ պարզելու մարդկանց կարծիքը տարրական դասարաններում աշակերտներին չգնահատելու փոփոխության մասին։
«Կարծում եմ մենք սովոր ենք այդ գնահատման սիստեմին, մի կողմից ճիշտ է, մյուս կողմից՝ ոչ։ Ես ինքս մանկավարժ եմ եղել, երեխաները սպասում են այդ գնահատականին, բայց դե գնահատականը միայն թվով չի արտահայտվում, կարող ենք նաև խրախուսական խոսք ասել, կամ ինչ-որ ձևով ցույց տալ՝ գոհ ենք, թե՞ դժգոհ։ Ծնողներից շատերն էլ հիմա ընկնում են այդ գնահատականի հետևից և էական բաներ շատ են բաց թողնում»,-ասաց նախկին մանկավարժը։
Հարցվողների մասը դեմ է աշակերտներին չգնահաելուն.
«Սխալ է, իմ կարծիքով պիտի գնահատականը լինի»։
«Ես համարում եմ, որ դա ճիշտ չէ, քանի որ ամեն երեխա պետք է իմանա, որ սովորում է, իսկ եթե գնահատման սիստեմ չլինի, իրենք նորմալ չեն սովորի»։
«Իմ կարծիքով ճիշտ չի հանելը, գուցե ես կոմունիստական շրջանի մարդ եմ, բայց ճիշտ չեմ համարում»,-ասացին նրանք։
Մեկ այլ ծնող էլ կարևորեց ծնողի և ուսուցչի միջև կապը՝ նշելով, որ սովորաբար ուսուցչիչն ասում է, նշումներ անում, թե ինչպես է սովորում երեխան։
«Քանի որ համակարգը նոր է մտցված, չգիտեմ՝ իրականում արդյունքն ինչ կլինի։ Դրական և բացասական կողմեր ունի, պետք է գոնե մեկ տարի անցնի, որ կարողանանք ճիշտ գնահատել»,-ասաց նա։
«Ինձ թվում է վատ կանդրադառնա, քանի որ սովորելու և բարձր գնահատվելու ստիմուլը կկորի և երեխաները կսկսեն վատ պատրաստվել դասերին»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Երեխաների խնամքով զբաղվող տատիկները ևս դժգոհ էին նոր համակարգից.
«Գնահատման սիստեմը հանելը սխալ է երեխաների համար։ Հետո ամեն ինչը հանելով՝ գրքերը հանելով, գնահատականները հանելով վերջը ի՞նչ է լինելու։ Մենք որպես տատիկներ շատ դժգոհ ենք, անորակ գրքեր են մտցրել, էլ բան կա՞ ասելու»,-ասացին երկու կանայք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մի դասարանի դասագրքում հայերենն ունի 7 հոլով, մյուսում՝ 5 հոլով. Կրթության փորձագետ
- Ուսուցիչը մեկ օր անգամ չի կարողանա դիմանալ առանց գնահատման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին