Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն
Սեպտեմբերի 5-ից 14-ը Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի ունեցավ 2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը։Այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից։
«Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ոսկե մեդալ է նվաճել 17-ամյա Արսեն Դավթյանը:
Արսենը առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ տարավ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:
Առաջնության շրջանակներում Արսենը լրացրեց նաև միջազգային վարպետի նորմա: Սա Արսենի երրորդ նորման է:
Շնորհավորում ենք Արսենին ոսկե մեդալի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան