Արցախում ՌԴ խաղաղապահներն արձանագրել են հրադադարի խախտման երկու դեպք, կա վիրավոր
ՌԴ ՊՆ տարածած տեղեկագրում ասվում է, որ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք:
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։
Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք՝ Մարտակերտի շրջանում՝ զոհեր և վիրավորներ չկան: Մարտունու շրջանում՝ գնդակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ ։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի (երկու), Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,-ասվում է տեղեկագրում։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը համաձայն չէ Արցախում խաղաղապահ առաքելության ձախողման և ՌԴ-ի՝ տարածաշրջանից հեռանալու մասին Փաշինյանի հայտարարության հետ
- Փաշինյան. Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների հսկողության տակ չլինելու երկու պատճառ կարող է լինել
- Խաղաղապահների միջոցով պարբերաբար հանդիպումների առաջարկներ ենք ուղարկում, բայց Ադրբեջանը չի պատասխանում․ Արցախի ԱԳ նախարար