«Թաթոյան» հիմնադրամ. Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար
«Թաթոյան» հիմնադրամը տեղորոշել է ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ:
Ըստ այդմ, ներկայացված քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը:
Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը:
«Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։ Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Փաշինյան
- Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը կբաշխվի առաջիկա օրերին
- Մեթյու Միլլեր. Լաչինի և Աղդամի երթուղիները պետք է բացվեն անհապաղ և միաժամանակ
- «Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել մուտքին ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով». Զախարովա
- Ստիպում եք, որ ծնողը կյա ձեր տռները կուտրատե, ասե խոխաս սովից մեռնումա, օզումս աղդամ պեց ըրա.Մայրը՝ Արայիկ Հարությունյանին
- Աղդամի մահվան ճանապարհն ու ռուսական մեդիաօրակարգը. «Ոսկանապատ»