«Ժողովուրդ». Մարությանը եկել է խաղալո՞ւ հերթական շոուն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ, և օրեր անց պարզ կդառնա՝ ընտրապայքարին միացած քաղաքական ուժերից ով ինչքան ձայն է հավաքելու:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը և քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն: Այն, որ Մարությանը չի կարող հավաքել բավարար ձայներ ու դառնալ քաղաքապետ, պարզ է նույնիսկ իր համար ամենալավատեսական հարցումների արդյունքներից, որոնք արվել էին նրա կողմից քաղաքապետի պաշտոնը լքելու պահին և այս տարվա սկզբին. հիմա նրա բարձր վարկանիշը զգալի անկում է ապրել:
Եթե մեր տեղեկությունները հաստատվեն (իսկ դրանք ճշտելու համար մենք չունենք հնարավորություն, քանզի Մարությանն ու իր թիմը չեն արձագանքում մեր զանգերին, և առիթ էլ չունենք կասկածելու մեր տեղեկությունների աղբյուրների վրա), ապա Մարությանը, կարծես թե, եկել է խաղալու հերթական շոուն և հեռանալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում