Ինչպե՞ս եղավ, որ մանկապարտեզի ողջ՝ 30-40 հոգանոց աշխատակազմը «հիացած է» Տիգրան Ավինյանի գործունեությամբ.Մենուա Սողոմոնյան
«Նուբարաշեն վարչական շրջանում քաղաքացին մոտենում է Տիգրան Ավինյանին գազի հետ կապված հարցով և նա տալիս է համապատասխան ցուցումներ, խոստանալով, որ հենց այդ պահին կզանգեն, կկարգավորեն այդ հարցերը»,-ասուլիսում հայտարարեց ՀայաՔվե նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ նկատելով, որ այդ դրվագում նախընտրականը և պաշոտնականը միախառնվում են:
Նրա խոսքով՝ այն ստեղծում է անհավասար պայմաններ, երբ մարդն իր պաշտոնական լիազորություններն են ի սպաս դնում իր քաղաքական գովազդին, որը կոռուպցիա է:
Սողոմոնյանը հայտարարեց, որ ամենաակնառու խախտումը՝ նախընտարական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործումն է՝ մեծ թվով հանրային ծառայող քարոզչության մեջ ներգրավելով:
«Մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակիցները և ղեկավարները քայլում են, մասնակցում քարոզչությանը»,-ասաց Սողոմոնյանը և բերեց Էրեբունի վարչական շրջանի օրինակը, երբ քայլերթին մասնակցել էր վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ինչը վկայում է, որ հանրային ծառայողները ներգրավված են քաղաքական գործընթացում:
Բանախոսը հայտնեց, որ սեպտեմբերի 4-ին Տիգրան Ավինյանի կողքին շրջել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը, որի կողքին եղել է Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
«Ինչպե՞ս եղավ, որ մանկապարտեզի ողջ 30-40 հոգանոց աշխատակազմը «հիացած է» Տիգրան Ավինյանի գործունեությամբ և մասնկցում է նրա քարոզարշավին»,-հարց հնչեցրեց ՀայաՔվեի անդամը:
Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Արաբկիրում էլ քարոզարշավի էր դուրս եկել քաղաքապետի պաշտոնը կատարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը և վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
«Տեղեկություն կա, որ վաղը Էրեբունի թանգարանից դեպի քաղաքապետարան քայլերթին մեծ քանակությամբ պետական, հանրային ծառայողներ են բերվելու ստիպողաբար: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ հատկապես ուժային կառույցների ներկայացուցիչներ էլ են լինելու, այն դեպքում, երբ նրանք սահմանադրորեն են պարտավորված պահպանել քաղաքական չեզոքություն և չխառնվելու քաղաքական գործընթացներին»,-ասաց Սողոմոնյանը և լրագրողներին հորդորեց լուսաբանել այդ քայլերթը, իսկ քաղաքացիներին՝ իդենտիֆիկացնել ուժային կառույց.ների ներկայացուցիչներին:
Անդրադառնալով այլ խումբ խախտումներին՝ Հայաքվեի անդամը հայտնեց, որ քաղաքի բոլոր սահմանված և չսահմանված վայրերում փակցված են Տիգրան Ավինյանի մեծադիր պաստառները, որոնց զգալի մասի վրայից բացակայում է տպագրաքանակի մասին տեղեկությունն, ինչն Ընտրական օերնսգրքով սահմանված պարտադիր նորմ է:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Ազգային ժողովում շարունակեց իր ստերի և մանիպուլիացիաների տարափը. Չալաբյան
- «Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելություն
- ԿԸՀ-ն այսօրվանից սկսում է «ՀայաՔվե»-ի ստորագրությունների ստուգման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին