«Յուվենտուսը» Պոգբային թողել է առանց աշխատավարձի
«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է դադարեցնել ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբային աշխատավարձ վճարել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, դա պայմանավորված է խաղացողի դոպինգ թեստի դրական պատասխանով։
Football Italia-ն գրում է, որ ակումբի ղեկավարները հետևում են ակումբի կանոնադրությանը. ըստ այդմ՝ «Յուվենտուսն» իրավունք ունի չվճարել այն խաղացողի աշխատավարձը, ով որակազրկման պատճառով չի մարզվում թիմի հետ։
Ավելին, եթե Պոգբային դատարանը մեղավոր ճանաչի հակադոպինգային կանոնները խախտելու մեջ, ապա «Յուվենտուսը» վաղաժամկետ կխզի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։ Այն ներկայումս գործում է մինչև 2026 թվականը։ Սրա շնորհիվ ակումբը ֆուտբոլիստի աշխատավարձի վրա կտնտեսի 30 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Պոգբայի դոպինգ թեստում տեստոստերոն է հայտնաբերվել։ Նրան սպառնում է մինչև չորս տարվա որակազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է