Ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել. Նունե Գալստյան
«Ինչքան լռեցինք, այնքան վիրավորանքը շատացավ։ Մարդ ենք, ունենք համբերություն, ինքնասիրություն, ուսուցիչը չի կարող միայն աշխատել ու վիրավորվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության մոտ բողոքող ուսուցիչներից Նունե Գալստյանը։
Նա ընդգծեց, որ իրենց համբերության բաժակը լցվեց հերթական անգամ ավելացնելով իրենց աշխատանքը, իջեցնելով վարձատրության գործակիցը։
«Ո՞վ է նման բան տեսել, պահանջում են, գոնե դրա դիմաց վճարեն»,-ասաց ուսուցչուհին։
Նա նշեց, որ ատեստավորում չի անցել, եթե ամեն դեպքում անցնի էլ, 400 հազար չի ստանա. «Շատերը կան իմ շրջապատում, ովքեր անցել են ատեստավորում ու չեն ստանում 400 հազար դրամ»։
Ն.Գալստյանի խոսքով, ուսուցչին գնահատողն առաջին հերթին աշակերտն ու ծնողն են։
«Թող մոտենան ցանկացած աշակերտի ու հարցնեն, թե ինչպե՞ս կգնահատեն։ Այսօր մեր աշակերտները շատ համարձակ են ու ճշգրիտ կգնահատեն։ Դրանից լավ գնահատակա՞ն, պետք է գնամ, այդ թուղթը սևացնե՞մ, որ նոր ինձ գնահատե՞ն»,- ասաց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նունե Գալստյանը։
Նշենք, որ ուսուցիչները դժգոհում են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների լրացման մեխանիզմից, կամավոր ատեստավորման պահանջներից։ Նրանք այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ պանաջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցչի ահազանգը. Չտեսնող երեխաների դպրոցում հանել են ակնաբույժի հաստիքը
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Ուսուցիչ. Ուսումնական տարին սկսել է, բայց չկան ոչ թեմատիկ պլան, ոչ դասագրքեր
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
- Քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ ստանում. Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում