Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչներ, մանկավարժներ՝ դժգոհելով կրթության ոլորտում բարեփոխումների իրականացումից։
«Որևէ մեկին փողոցում բռնացնելու, նրա հետ խոսելու պահանջ չունենք։ Դրա կարիքը չունենք, մենք ուսուցիչ ենք, մենք դասասենյակից ենք դուրս եկել, մեր ասելիքը սենյակում ենք ասելու քաղաքակիրթ ձևով»,-ասաց մաթեմատիկայի ուսուցչուհի Շողեր Բաբայանը, որն աշխատում է երևանյան դպրոցներից մեկում։
Նա նշեց՝ ուսուցիչը երբեք համբերությունից այսքան դուրս չէր եկել։
«Սա մեկ օրվա բան չէր, փաստորեն։ Այս մեկ տարին անընդհատ մեզ ճնշեցին-ճնշեցին ու հասանք այս օրվան։ Ուսուցիչն այսքան համբերությունից դեռ դուրս չէր եկել, ինչպես այսօր։ Եթե այսքանից հետո բարձրացրած հարցերին լուծում չտրվեց, ինքս պատրաստ եմ դիմում գրել ու հեռանալ աշխատանքից։ Բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներն էլ պատրաստ են դրան»,-ասաց նա։
Շողեր Բաբայանն ասաց՝ կազմելու են 4-5 հոգուց կազմված խումբ, ովքեր պատրաստ են, հավասարակշիռ են, կարող են ընդգրկվել խմբի կազմում, քանի որ կառավարության ներկայացուցիչների հետ ակնկալում է բովանդակային քննարկում։
Հարակից հրապարակումներ`
- Քանի՞ ուսուցիչ է 400 հազար դրամ ստանում. Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին
- Ծիծաղո՞ւմ եք դուք մեր վրա. Ուսուցիչների բողոքի ակցիան ԿԳՄՍՆ մոտ
- Լիլիթ Գալստյան. Սա խայտառակ ձախողում է, իսկ հանրակրթական «բարեփոխումների» մասին որքան են տարփողել
- ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում կրթության ոլորտի բարեփոխումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան