Սենատում Բայդենին կոչ են արել հրաժարվել ընտրություններին մասնակցելուց
Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին ԱՄՆ 80-ամյա նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելուց, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Նախագահ Բայդենը, երբ առաջադրեց իր թեկնածությունը, ասաց, որ ինքն անցումային կերպար է դեպի հաջորդ սերունդ: Դե, ժամանակն է առաջ գնալ», - ասել է սենատորը:
Ինչպես հայտարարել է 76-ամյա Ռոմնին, ինքն իր տարիքի պատճառով չի առաջադրվի Սենատի նոր ժամկետի համար։
«Կարծում եմ, որ լավ կլիներ, եթե և՛ նախագահ Բայդենը, և՛ նախկին նախագահ Թրամփը մի կողմ քաշվեին և իրենց կուսակցություններին թույլ տան ընտրել որևէ մեկին հաջորդ սերնդից… Կարծում եմ, որ երկու կուսակցություններն էլ շատ ավելի լավ վիճակում կլինեն, եթե իրենց չներկայացվեն նրանք, որոնք պատկանում են բեյբի բումեր սերնդին (1946-ից 1964 թվականներին ծնված մարդիկ - խմբ.)»,- հավելել է նա։